Ապրիլի 14, 15, 16-ին Երևանում երեք համերգով հանդես կգան աշխարհահռչակ դիրիժոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովը և նրա ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգները նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Հայ հանդիսատեսին սպասվում է հիասքանչ երեք համերգ՝ երեք տարբեր ծրագրերով։ Ապրիլի 14-ի համերգային ծրագրում կհնչեն Մոցարտի ստեղծագործությունները՝ Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 17, Ռեքվիեմ։ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան)։
Ապրիլի 15-ին հանդիսատեսին կներկայացվեն Մոցարտի, Վերդիի, Վինչենցո Բելինիի, Գաետանո Դոնիցետիի, Ջակոմո Պուչինիի հայտնի ստեղծագործությունները։
Ապրիլի 16-ին կներկայացվի մուլտիմեդիա նախագիծ՝ Չապլինի ժամ՝ «Մեծ քաղաքի կրակները»։